ADS 95 Ranger
ADS 95 RANGER, RUAG Ranger | |
---|---|
ADS-90 նախատիպը | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | IAI, RUAG |
Առաջին թռիչք | դեկտեմբեր 1988 |
RUAG Ranger Վիքիպահեստում |
ADS 90 «Ranger», տակտիկական հետախուզային ԱԹՍ։ Նախատեսված է ցերեկային և գիշերային դիտարկումների և հետախուզության իրականացման համար, կլիմայական և տոպոլոգիական պայմաններում։
ԱԹՍ-ն նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից, համատեղ շվեյցարական RUAG Aerospace (Swiss Aircraft and System Enterprises) և Oerlikon Contraves կազմակերպությունների հետ[1], Շվեյցարիայի Զինված Ուժերի պատվերով։ Առաջին թռիչքը կայացել է 1988 թվականին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ADS համակարգի մեջ մտնում են երեքից վեց ԱԹՍ-ներ, կառավարման կենտրոնը և կատապուլտ։
ԱԹՍ-ի արձակումը կատարվում է հիդրավլիկ կատապուլտի միջոցով։ Վայրէջքը անիվների (ձմռանը դահուկների) վրա։ Արտակարգ դեպքերում օգտագործվում է պարաշյուտ։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 4,61 մ
- Թևերի բացվածքը՝ 5,71 մ
- Բարձրությունը՝ 1,13 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 285 կգ
- Շարժիչը՝ 1 × Hirth F 31 (1 х 38 ձ. ու.)
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 9 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4500 մ
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ADS 90 - 1988 թվականի մոդել, 1990 թվականին ընդունվել է Շվեյցարիայի ՌՕՈւ-ի կողմից փորձարկումների համար ADS 90 (Aufklarungs Drohnen System) նշանակմամբ
- ADS 95 «Ranger» - 1995 թվականին մոդիֆիկացված տարբերակի հիման վրա ստորագրվեց պայմանագիր 28 «Ranger» ԱԹՍ-ների մատակարարման մասին, որոնք միասին կազմում էին չորս համակարգ։ Առաջին համակարգը մատակարարվել է 1999 թվականի հունիսին։
Կիրառվում է այս պահին
[խմբագրել | խմբագրել կոդը]RANGER համակարգերը կիրառվել են Շվեյցարիայի ՌՕՈւ կողմից ADS-95 նշանակման տակ։ 1988 թվականից մինչև 1999 կիրառվում էր ADS-90 տարբերակը։ ՌՕՈւ-ի RANGER սարքերը նույնպես կիրառվում են Շվեյցարիայի ոստիկանության կողմից հետախուզական և փրկարարական առաքելությունների ժամանակ։ Այժմ օգտագործվող 15 ADS-95 ԱԹՍ-ները կփոխարինվեն վեց Elbit Hermes 900 սարքերով մինչև 2019 թվականը[2]։
RANGER սարքերը այժմ կիրառվում են նաև Ֆինլանդիայի Պաշտպանության Ուժերի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The manufacturer's RUAG Ranger website Արխիվացված 2006-03-16 Wayback Machine (անգլ.)
- Swiss Air Force ADS-95 webpage Արխիվացված 2015-06-30 Wayback Machine (անգլ.)
- IAI page about Ranger (անգլ.)
- IAI Ranger brochure Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (անգլ.)
|